ՀԱՂԹԱՆԱԿ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ
Մեր վստահորդ՝ «Հայաստանի Սամբոյի Ֆեդերացիա» ՀԿ-ի դեմ գնումների գործընթացի նախաորակավորման հայտարարությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով հայց էր ներկայացվել դատարան։
Ըստ հայցի՝ Պատասխանողը մի քանի առանձին բնութագրեր ունեցող գնման առարկաները խմբավորել է մեկ չափաբաժնում և դրա անհրաժեշտության որևէ հիմնավորում չի ներկայացրել, որի արդյունքում հայցվորը ենթադրել է, որ պատասխանողի կողմից ներկայացված հայտարարությունը հակասում է «Գնումների մասին» Օրենքի 3-րդ, 13-րդ և 25-րդ հոդվածի պահանջներին։ Մինչդեռ, դատարանը, համաձայնելով պատասխանողի ներկայացուցչի դիրքորոշման հետ, նշել է, որ պատասխանողն ապահովվել է մրցակցության հավասար պայմաններ հնարավոր մասնակիցների համար, ինչը չի հանգեցրել գնումների գործընթացում մրցակցության համար չհիմնավորված խոչընդոտների առաջացմանը։Նախաորակավորման հայտարարությամբ նշված մեկ չափաբաժնում առանձին բնութագրեր ունեցող գնման առարկաներ չեն խմբագրվել, իսկ ներկայացվածը, վերաբերվում է միասնական՝ ֆինանսական ոլորտի խորհրդատվական ծառայությունների մատուցմանը, հետևաբար ունեցել է միևնույն բնութագիրը և տարատեսակ ընկալումներ չի առաջացրել մյուս մասնակիցների մոտ։:
Քննելով գործը ՀՀ Երեվան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտության հիման վրա, գտավ, որ «Հայաստանի Սամբոյի Ֆեդերացիա» ՀԿ կողմից 14.08.2023թ-ին հայտարարված «ՀՍՖ-ԲՄԽԾՁԲ-23/1» ծածկագրով նախաորակավորման ընթացակարգի հայտարարությունը իրավաչափ է, հայցվորի պահանջն անհիմն է և ենթակա մերժման։ Դատարանը 2023թ․հոկտեմբերի 16-ին վճռեց հայցը մերժել ամբողջությամբ՝ վերականգնելով մեր վստահորդի իրավունքները և օրինական շահերը (թիվ ԵԴ2/27816/02/23 քաղաքացիական գործ)։
Մեջբերում հայցադիմումի պատասխանից․
«Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ և հասցեատեր և կոչված է ապահովելու անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը (Տե՛ս ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը թիվ ՎԴ/3477/05/13 գործով)։ Դատարան դիմելու համար անհրաժեշտ նախապայման է դիմողի իրավունքի խախտման և օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտության առերևույթ առկայությունը․․․»
Փաստաբան՝ Արեն Սիմոնյան