ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԱՏՅԱՆՈՒՄ

Թիվ ՎԴ/1444/05/20 վարչական գործով ներկայացրել ենք հայցվորի շահերը՝ ընդդեմ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության։

ՀՀ Վարչական դատարանի որոշմամբ բավարարվել է մեր կողմից ներկայացված հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության պետական ծառայության՝ կենսաթոշակ նշանակելու որոշում ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին։ Ծառայությունը վերաքննիչ բողոք է ներկայացնել առաջին ատյանի որոշման դեմ։

ՀՀ Վերաքնննիչ վարչական դատարանի որոշմամբ առաջին ատյանի որոշումը թողնվել է ուժի մեջ և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության պետական ծառայությունը պարտավորվել է ընդունել բարենպաստ վարչական ակտ՝ մեր Վստահորդին նշանակելով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ:

ՀՀ Սահմանադրության 83-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան ունի սոցիալական ապահովության իրավունք: Յուրաքանչյուր վերաբերելի օրենսդրական նորմ և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ ուղղված է նշված սահմանադրական իրավունքի իրականացման ապահովմանը։ Վարչական մարմինները իրենց գործունեության առաքելությամբ և իմաստով վարչարարություն իրականացնելիս պարտավոր են հաշվառել ոչ միայն գործող իրավական ակտերի պահանջները, այլև այդպիսի ակտերի նորմերը մեկնաբանելիս առաջնորդվել անձի սահմանադրական իրավունքի արդյունավետ իրացման երաշխավորման կանխավարկածով։